Լրատվամիջոցներում տարածված նյութը, թե մեկ շաբաթ առաջ Սևանում դի է հայտնաբերվել, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է:
«Հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտնաբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- գրել է Հարությունյանը: