Լոնդոնում Սքոթլանդ Յարդի գլխավոր գրասենյակը թանկարժեք հյուրանոցի է վերածվելու: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն՝ հղում անելով The Irish Times-ին: Հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը մոտ 10 հազար ֆունտ սթեռլինգ կարժենա:
Լոնդոնի ոստիկանության մասնաշենքի վերակառուցման համար 100 միլիոն է ծախսվելու: Արդյունքում վայրը, ուր նախկինում հանցագործները պահվում էին, և որտեղ աղմկահարույց հետաքննություններ էին անցկացվում, վերածվելու է յոթհարկանի հյուրանոցի: Այն բաղկացած է լինելու 235 համարից:
Հաղորդվում է, որ Սքոթլանդ Յարդը ձեռք է բերել Galliard Group կազմակերպությունը, որը նախատեսում է շինությանը ևս չորս հարկ ավելացնել։