տուն Լուրեր Սփյուռքի նախարարության առաջարկությամբ ՀՀ քաղաքացիություն ստացած 4 երիտասարդներ կազատվեն զինծառայությունից

Սփյուռքի նախարարության առաջարկությամբ ՀՀ քաղաքացիություն ստացած 4 երիտասարդներ կազատվեն զինծառայությունից

85
0

Hranush

Կառավարության հինգշաբթի օրվա նիստում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կներկայացնի մի նախագիծ, որով նախատեսվում է ՀՀ վերջերս քաղաքացիություն ստացած 4 երիտասարդների ազատել զինծառայությունից:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն ստացած Աբրահամ Զարեհի Աշքեանի (Թեհրան, Իրան), Սամուէլ Յովհաննեսի Լախոյեան      (Լիբանան), Յարութ Հրաչի Շխրտըմեանի (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Աբրահամ Յարությունի Մանուէլի (Կարակաս, Վենեսուելա) մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում՝  ՀՀ  սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնում ՀՀ կառավարության որոշմամբ վերոնշյալ անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը առարկություն չի ներկայացրել, առաջարկություններ ու դիտողություններ չի արել և ընդունել է ի գիտություն: