տուն Հասարակություն Սփյուռքահայերին հրավիրում են աշխատելու. ծախսերը հոգում է պետությունը

Սփյուռքահայերին հրավիրում են աշխատելու. ծախսերը հոգում է պետությունը

268
0

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:

Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական համակարգում և հնարավորություն կունենան ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Եթե ունեք մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան և պատրաստ եք մեկ տարի շարունակ բնակվել և աշխատել Հայաստանում, ուրեմն՝ այս հնարավորությունը հենց Ձեզ համար է:

Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես.

  • ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
  • կեցություն` ամսական 336.000 դրամ:

Ծրագիրը մեկնարկելու է 2020 թվականի հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս:

Հայտադիմումներն արդեն ընդունվում են, պարզապես այցելեք հղմամբ և դիմեք:

Դիմելու վերջնաժամկետն է 2020 թվականի ապրիլի 6-ը:

Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝

էլ. փոստ՝ [email protected]
Հեռ.՝ +374 60 500 301

կամ այցելել՝ «ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ» էջը հետևյալ հղմամբ: