տուն ժամանց Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» սերիալի շարունակության թրեյլերը համացանցում է (տեսանյութ)

Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» սերիալի շարունակության թրեյլերը համացանցում է (տեսանյութ)

289
0

Նշենք, որ Apple TV+ սթրիմինգային հարթակը ներկայացրել է Սթիվեն Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» սերիալի շարունակության թրեյլերը: Ռեժիսորն ինքը հանդես է եկել որպես շոուի գործադիր պրոդյուսեր: Նաեւ սերիալի վրա աշխատել են Ադամ Հորովիցը եւ Էդվարդ Քիթսիսը, որոնք հանդիսատեսին ծանոթ են «Ողջ մնալ» ժապավենով։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, օրիգինալ սերիալն ԱՄՆ-ում NBC հեռուստաալիքով ցուցադրվել է 1985-1987 թվականներին: Ընդամենը ցուցադրվել է երկու եթերաշրջան: Որպես մի քանի սերիաների բեմադրիչներ հանդես են եկել ինչպես Սփիլբերգն ինքը, այնպես էլ Մարտին Սքորսեզեն եւ Ռոբերտ Զեմեքիսը: Սերիալն անվանակարգվել է Emmy-ի 12 մրցանակի՝ արդյունքում ստանալով հինգ պարգեւ: Նոր սերիալը կցուցադրվի մարտի 6-ին Apple TV+-ով: