տուն Հասարակություն Սրճարանների սեփանատերերը գրպանում են կառավարության աջակցության գումարները. ահազանգ

Սրճարանների սեփանատերերը գրպանում են կառավարության աջակցության գումարները. ահազանգ

319
0

Կառավարության սոցիալական աջակցության փաթեթներից, պարզվում է, օգտվում են որոշ տնտեսվարողներ: Araratnews.am-ի հավաստի տեղեկություններով՝ Հյուսիսային պողոտայի որոշ սրճարանների սեփականատերեր աշխատանքից ազատելու սպառնալիքով աշխատակիցներին պարտադրում են իրենց տալ կառավարության տրամադրած աջակցության 68.000 դրամը, որին ավելացնում են 15-20.000 դրամ գումար եւ այն որպես աշխատավարձ վճարում նրանց:

Թե կոնկրետ որ սրճարանների մասին է խոսքը, աշխատակիցները հրաժարվեցին անուններ հնչեցնել, քանի որ կորոնավիրուսի այս օրերին սպասարկման ոլորտում աշխատանք գտնելը բավականին բարդ է։ Բայց այս ձեւով ցանկանում են պատկան մարմինների ուշադրությունը սեւեռել առկա խնդրին եւ հնարավորության դեպքում ստուգումներ անցկացնել: