Օրեր առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանը դաժան ծեծի էր ենթարկել մի գորիսեցու` իր իսկ տան մեջ, ընտանիքի անդամների աչքի առաջ:
Այս հարցի շուրջ Araratnews-ը զրուցեց իրավապշատպան Վարդան Հարությունյանի հետ:
-Ի վերջո ի՞նչն է նման դեպքերի արմատը:
-Դրա պատճառը ոչ թե քրեական տարրերն են, այլ իշխանությունները, որոնք հենվում են քրեական տարրերի վրա` հանուն վերարտադրվելու, և դրանով քրեականներին տալիս են ազատ գործելու իրավունք: Սա նորություն չէ: Մենք հիմա ունենք այն, ինչ ունեինք Գորիսում մի կարճ ժամանակ առաջ, այն ինչ ունեինք Տեցի կռուգում, մի խոսքով էս ամեն ինչը ես չեմ դիտարկում որպես մասնավոր դեպքեր, այլ սրանք մեր իշխանությունների վարած ներքին քաղաքականության արդյունքն են:
-Իսկ հասարակության դերը նման խնդիրներում ո՞րն է:
-Հասարակությունը ինքնակազմակերպման խնդիր ունի և ինքնակազմակերպվելով միանշանակ կարող է լուրջ դեր խաղալ նման խնդիրների լուծման հարցում: