տուն Լուրեր Սրանք այն սանկցիաները չեն, որ պետք է կանգնեցնեն Ռուսաստանին. փորձագետ

Սրանք այն սանկցիաները չեն, որ պետք է կանգնեցնեն Ռուսաստանին. փորձագետ

119
0

timthumb

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսօր, խոսելով Ղրիմում մարտի 16-ին տեղի անցկացված հանրաքվեի մասին, ասաց.

«Իհարկե, դա ղրիմցիների ազատ կամքի դրսևորում չի եղել: Առաջին հերթին, երեք-չորս ամիս առաջ, երբ Կիևում խաղաղ մայդան էր, Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին խոսակցություններ չկային: Դրանք եղան այն ժամանակ, երբ անհայտ զինված անձիք կատարեցին գործողություններ, որոնք կարելի է համարել ահաբեկչական: Դա հիշեցնում է 1938 թվականը, երբ նացիստական Գերմանիան գրավեց Ավստրիան: Ամեն դեպքում, ի տարբերություն 1938 թվականի, մենք տեսնում ենք միջազգային հանրության կոնսոլիդացված վերաբերմունք»:

«Ռուսաստանը պահպանել է հարաբերությունները միայն Կիմ Չեն Ինի ու Բաշար Ասադի հետ, իսկ մնացած տերությունները, նույնիսկ Մաքսային միության անդամ-երկրներն այն համոզման են, որ կատարվածը հակադրվում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: Արևմուտքն այդ ուղղությամբ կատարում է շատ դանդաղ քայլեր: Կարծում եմ, սրանք այն սանկցիաները չեն, որ պետք է կանգնեցնեն Ռուսաստանին: Ռուսաստանին կկանգնեցնի ուկրաինացի ժողովրդի կամքը»,- կարծում է փորձագետը: