Global Slavery Index 2013-ը, որի նպատակն է պարզել տարբեր երկրներում ստրուկների քանակը, ինչպես նաև որոշել տվյալ երկրում «ստրկության» ինդեքսը, այսօր հրապարակել է բոլոր «ստրկատեր» երկրների ցուցակը :
Այս ցուցակում Հայաստանը 162 երկրների մեջ զբաղեցնում է 57-րդ տեղը, որտեղ ինդեքսը որոշող կազմակերպության տվյալներով կա ստրկության մեջ գտնվող մոտ 11 հազար մարդ: Այս տարի ստրկությունը որոշելիս հաշվի են առնվել նաև շատ այլ չափանիշներ, այդ թվում՝ կախվածությունը վարկատուներից, ինչպես նաև ամուսնության պարտադրելը:
Առաջին տեղերում ստրուկների քանակով Մավրիտանիան է, որին հաջորդում է Հաիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը, Մոլդովան, Բենինը, Կոտ դ՛Իվուարը, Գամբիան և Գաբոնը:
Այս առումով ամենահաջող երկրներն են Իսլանդիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան, որտեղ ստրկության մեջ գտնվողների թիվն ամենափոքրն է: