տուն Քաղաքական Միջազգային Ստրկության 12 տարի ֆիլմն արժանացել է ամերիկացի կինոքննադատների գլխավոր մրցանակին

Ստրկության 12 տարի ֆիլմն արժանացել է ամերիկացի կինոքննադատների գլխավոր մրցանակին

135
0

12-years-a-slave

ԱՄՆ կինոքննադատների ասոցիացիան (Broadcast Film Critics Association) 2013 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչել «Ստրկության 12 տարին», որի ռեժիսորը Սթիվ Մաքուինն է։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

2013 թվականի լավագույն ռեժիսորի տիտղոսը նվաճել է «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Ալֆոնսո Կուարոնը, ով հեղինակել է «Գրավիտացիա» ֆիլմը։ Նշվում է, որ գրեթե բոլոր անվանակարգերի հաղթողները համընկել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հաղթողների հետ։ Լավագույն դերասան է դարձել Մեթյու ՄըքՔոնահին «Դալասի գնորդների ակումբը» ֆիլմի համար։ «Լավագույն կին դերասանուհի» անվանակարգում հավասարը չի ունեցել Քեյթ Բլանշետը՝ «Հասմիկ» ֆիլմի համար։ Երկու դերասաններն էլ մեկ շաբաթ առաջ արժանացել էին «Ոսկե գլոբուսի»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here