Գործարարները ևս հայրենասերներ են և, մտածելով Հայաստանի մասին, պետք է որ ընդունեն այն կանոնները, որոնց մասին նրանց ասվել է Հովիկ Աբրահամյանի հետ երեկվա հանդիպման ժամանակ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահմյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ ինքը խնդիր է դրել բոլոր գործարարների առջև՝ աշխատել նույն խաղի կանոներով, և որ բոլորը պետք է լինեն հավասար դաշտում:
Ճշմարիտյանի ասելով` տնտեսաիրավական նոր հարաբերություններ են անհրաժեշտ, ինչը կապահովի ստվերի կրճատումը: Հարցին, թե արդյո՞ք նախկինում չկային ստվերի կրճատման ծրագրեր, նախարարը պատասխանեց. «Կային, բայց բավարար չէին»: