տուն Հասարակություն Ստուգումներ՝ «Գազպրոմում». ՊԵԿ-ի պարզաբանումը

Ստուգումներ՝ «Գազպրոմում». ՊԵԿ-ի պարզաբանումը

327
0

Նախորդ տարի պետական եկամուտների կոմիտեն  հայտարարեց՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքերի հիման վրա քրեական գործ է  հարուցվել:

Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել  «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ տեղեկանալու, թե ինչ փուլում է այս պահին քրեական գործը, քննչական ինչ գործողություններ են կատարվել: «2018թ. վերջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ ՊԵԿ-ի կողմից բարձրացված բոլոր հարցադրումներին»,- տեղեկացնում է ընկերությունը:

Մինչդեռ ՊԵԿ-ից մեզ տեղեկացրին, որ «Գազպրոմ Արմենիայում» ստուգումները շարունակվում են: «Քանի որ «Գազպրոմ»-ում բյուջեի ստուգումը ընթացքի մեջ է, քրեական գործը նախաքաննության փուլում է, հետևաբար մանրամասներ նպատակահարմար չենք համարում տրամադրել»,- ասացին ՊԵԿ-ից:

Ի դեպ, «Գազպրոմ Արմենիային» հարցրել էինք նաև 2020 թ-ին աշխատակիցների կրճատման մասին: Լուրեր կային, որ այս տարի շատ աշխատակիցներ են կրճատվել համակարգից: «Գազպրոմը» հերքում է աշխատակիցների՝ այս տարվա ընթացքում կրճատման լուրերը, ապա տեղեկացնում. «Ընթացիկ տարում իրականացվել է համակարգի ծախսերի կրճատում, այդ թվում՝ շահագործման, ներդրումային ծախսերի ուղղություններով: Ինչ վերաբերում է 2020թ. կրճատումներին, ապա 2019 թ. ընթացքում ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»: