տուն Տնտեսական Ստորագրվել է երկարատև տնտեսական համագործակցության ծրագիր

Ստորագրվել է երկարատև տնտեսական համագործակցության ծրագիր

204
0

Sokolov_Armenia2

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր ստորագրել են մինչև 2020 թվականը երկարատև տնտեսական համագործակցության ծրագիր: Այս մասին հաղորդում է RIA-Novosti-ն:

«Մենք տեսնում ենք հայ-ռուսական հարաբերությունների ընդլայնում: Աճում է առևտրաշրջանառությունը, արտահանման ծավալը Հայստանից Ռուսաստանի Դաշնություն վերջին երկու տարիների ընթացքում ավելացել է ավելի քան 20%-ով», — ստորագրումից հետո ասել է Սարգսյանը:

«Մեր հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մենք ավանդաբար կառուցողական քննարկում ենք ունեցել առաջադրված հարցերի շուրջ», — ասել է Սոկոլովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here