տուն Լուրեր Ստորագրահավաք` Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու դեմ

Ստորագրահավաք` Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու դեմ

84
0

RA PM Tigran Sargsyan presents the new Minister of Finance Davit Sargsyan

Մենք գրում ենք ԱՄՆ-ին տեղեկացնելու, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներգրավված է միլիոնավոր դոլարների դրամաշորթության մեջ՝ ներառյալ Կիպրոսի Հանրապետությունում եղած սկանդալները: Օգտագործելով իր իշխանությունը Հայաստանում անձնական ֆինանսական շահույթ ունենալու նպատակով՝ խաբեությամբ եւ դավադրությամբ ազատվել, խուսափել է օրենքով սահմանված պատժից:

Հայաստանի կառավարության շրջանակներում փորձեր են արվել օգնել Սարգսյանին խուսափելու արդարադատությունից ու պաշտոն ստանալու ԱՄՆ-ում: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն կանխի Տիգրան Սարգսյանի՝ արդարությունից փախչելու փորձը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն հաշվի առնի Տիգրան Սարգսյանի հանցանքներին մեղսակից լինելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը մերժի Տիգրան Սարգսյանին՝ պաշտոն ստանձնելու հարցում»:

ԱՄՆ-ում ստորագրահավաք է մեկնարկել, որին արդեն իրենց մասնակցությունն են ունեցել տեղի հայ համայնքների հարյուրավոր քաղաքացիներ:

ԱՄՆ Հայկական ֆորում