տուն Քաղաքական Ստյոպա Սաֆարյանը՝ մեծ քաղաքականություն չմտնելու մասին

Ստյոպա Սաֆարյանը՝ մեծ քաղաքականություն չմտնելու մասին

397
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ հունվարի 13-ին, կայացել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի մամուլի ասուլիսը:

Լրագրողների հետ զրույցում գործիչը հավաստիացրել է, որ գայթակղված չէ որևէ քաղաքական գործընթացով, ինչպես նաև չունի մեծ քաղաքականություն մտնելու որևէ շարժառիթ:

«Առաջին հերթին այդ քաղաքական չեզոքությունը պահպանելն ինձ համար է կարևոր։ Ինձ համար շատ ավելի թանկ բան է պահպանել մասնագիտական գործունեության դաշտում քաղաքագետի ինքնությունը»,- ընդգծել է Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ոչ մի կուսակցության անդամ չէ և Հանրային խորհրդում ներգրավվել է որպես վերլուծաբան ու քաղաքագետ։