տուն Հասարակություն Իրավական Ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը. Արարատ Միրզոյան

Ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը. Արարատ Միրզոյան

436
0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

« Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար։

Քիչ առաջ տեսա իմ և այս միջոցառման մասին մի զզվելի գրառում, որում առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար դատական հայց եմ ներկայացնելու հեղինակի դեմ։

Գրառման հեղինակը ոչ թե սխալ տեղեկություններ ունեցող մի քաղաքացի է, այլ էժանագին խաբեությամբ և մանիպուլիացիայով մեր քաղաքական թիմին վարկաբեկելու համար ջանք չխնայող մեկը՝ կարծեմ ինչ֊որ ՀԿ ղեկավար, “Անտիֆեյք” կայքի հիմնադիր ու քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնող մեկը»։