տուն Լուրեր Ստիպում են ավել հարկ վճարել

Ստիպում են ավել հարկ վճարել

223
0

13695587436849

Մի քանի օր է մնացել 2013 թվականի ավարտին, և ահա, հարկային մարմինները նորանոր ճանապարհներ են փնտրում պետական բյուջեն լցնելու համար: Այս անգամ էլ հարկային մարմինների կամայականություններին զոհ են գնում ուղևորափոխադրումներ իրականացնող փոքր ընկերությունները: Ինչպես  AraratNews.am լրատվականին տեղեկացնում են Արարատի մարզի մի շարք գյուղերի վարորդներ, ովքեր ուղևորափոխադրումներ են իրականացնում գյուղերից Երևան, հարկային տեսուչները նրանց ստիպում են ավել հարկ վճարել՝ առանց որևէ տրամաբանական բացատրության: «Հասկանո՞ւմ ես տղա ջան, բյուջեն ուզում են մեր հաշվին լցնել ու բացատրություն չեն տալիս, թե ինչի համար պետք ա էլի վճարենք: Եթե իրենց պահանջածով վճարենք կլինի, որ մենք տարեկան 13 ամիս ենք աշխատում, քանի որ սա մի տեսակ 13-րդ ամսվա հարկ ա»,-բարկացած ասաց մեր զրուցակից վարորդներից մեկը: Վարորդները չցանկացան ասել, թե որ գյուղերի երթուղին են սպասարկում՝ մտածելով, որ իրենց համար դա փորձանք կլինի. «Եթե ասենք, թե որ գյուղերի մասին ա խոսքը՝ հավատա, որ կգան ու պատճառ կգտնեն մեզ տուգանելու և եթե անգամ չլինի պատճառ՝ հաստատ կստեղծեն»,-ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ իրենք գծատերեր չեն և մեծ հովանավորներ չունեն, դրա համար էլ հարկային տեսուչները ճնշումներ են բանեցնում: «Մենք չնայած խոսում ենք էս հարցի մասին, բայց մեկա գիտենք, որ տանելու ենք տանք էդ իրանց ուզած գումարները: Մեր խոսելու նպատակն էնա, որ նախագահը կամ վարչապետը լսեն, թե ինչ ա մտածում իրանց մասին հասարակ ժողովուրդը: Պետք չի թալանել սեփական ժողովրդին, եթե մենք էլ գնացինք էս երկրից, ինչ են անելու, ո՞ւմ նախագահն ա լինելու Սերժ Սարգսյանը՝ ադրբեջանցիների՞: Սերժ Սարգսյանը խելք չունի, եթե խելք ունենար՝ չէր թողնի, ո սենց բան կատարվեր: Թուրքից էլ բեթար են դարձել մեր ժողվորդի գլխին»,-ասաց տարեց վարորդներից մեկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here