տուն Լուրեր Ստեփան Հակոբյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Ստեփան Հակոբյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

185
0

arm1377777

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Դատարանն այսպիսով, ապացուցված համարեց պատվեր տալու մեղադրանքը: Իսկ ապօրինի ռազմամթերք՝ փամփուշտներ պահելու մեղադրանքում ամբաստանյալն արդարացվեց: Մեղադրող Արմեն Մարուխյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, իսկ ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր գործը կարճել, իսկ իր պաշտպանյալին՝ արդարացնել:

Այս մասին գրում է lragir.am-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here