Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը, նախագահը կարևորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լևոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:
Արարողությանը ներկա են գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լեւոն Հայրապետյանի հարազատները, հասարակության ներկայացուցիչներ: