տուն Արցախ Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ (լուսանկարներ)

Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ (լուսանկարներ)

318
0
Ստեփանակերտ

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Այս մասին հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները:

Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր:

Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ: