Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 2 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ և 1 գնանկում:
Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է կիտրոն 1 հատ՝ 17 դրամ կամ 6%:
Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 16 դրամ կամ 2.2%:
Փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում։