Գերմանացի մասնագետները ստեղծել են նոր ինքնաթիռի նախատիպը, որը կարողանում է թռչել և վայրէջք կատարել օդաչուի մտավոր ջանքերի շնորհիվ։ Այս մեքենան ստացել է Brainflight՝ ուղեղաթռիչք անվանումը։ Հաղորդում է TechCrunch-ը։
Բեռլինի և Մյունխենի տեխնիկական համալսարանների նախագիծն իրենից ներկայացնում է մի սարք, որը լարերով միացված է օդաչուի գլխին։ Փորձարկմանը մասնակցել են մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն ունեցել ինքնաթիռ ղեկավարելու փորձ։ Բոլոր փորձերի ժամանակ մասնակիցներին, մտավոր ջանքերի շնորհիվ, հաջողվել է օդ բարձրացնել մեքենան, այնուհետև վայրէջք կատարել, այն էլ՝ ցածր տեսանելիոության պայմաններում։
Առայժմ հայտնի չէ, թե երբ այս սարքը հասանելի կլինի ավելի լայն շրջանակներին։