Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի գիտնականների մի խումբ՝ Կիմ Լյուիսի գլխավորությամբ, մշակել է սկզբունքորեն նոր մի հակաբիոտիկ, որին չեն կարողանա հարմարվել ախտածին բակտերիաները, հաղորդում է Agence France-Presse-ը։
Գիտնականների՝ նման հաջողության հասնելուն մեծապես նպաստել է ADEP-4 նյութը, որն օգտագործվել է որպես հակաբիոտիկի հիմք։ Պրեպարատն արդեն փորձարկվել է մկների վրա, և ոտ ապագայում կարող է կիրառվել մարդկանց բուժման համար։
Ավելի վաղ Նոբելյան մրցանակակիր Սիդնեյ Օլթմեննը հայտարարել էր, որ ապագայի հնկնբիոտիկները պարզապես անջատելու են միկրոբների գեները։