Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով մի շարք ազատամարտիկների` կամավորական խմբեր կազմելու անհրաժեշտության մասին, ասաց.
«Ազատամարտիկները բոլորը մեր մարտական ընկերներն են: Լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում նրանք մեզ հետ են լինելու: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա, ՀՀ ԶԻնված ուժերը ամբողջությամբ կարողանում է լուծել բոլոր խնդիրները»:
Օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշություն նախարարը ևս չի տեսնում:
«Ստեղծված իրավիճակն այն իրավիճակը չէ, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ի օգնությանը: ՀԱՊԿ-ին մենք կդիմենք այն դեպքում, եթե լայնածավալ մարտական գործողություններ սկսվեն: Այս ամենի պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ղակավարության վրա: Եթե նրանց համար իրենց զինվորների կյանքը արժեք չունի, մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանքն անգին է»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: