ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Որեւէ մեկն ապահովագրված չէ, եւ նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք եւ հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։ Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները եւ շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել։
Քանի որ ավելի ուշ հրապարակավ նա հաստատել է փաստը, ինձ մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը:
Մաղթում եմ առողջություն եւ արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաեւ եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք։
Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է»։