Ստամբուլում փակվել է հանրահայատ «Թաքսիմ» հրապարակը, ուր անցած տարի տեղի են ունեցել Գեզի պուրակի վերակառուցման դեմ բողոքողների ամենամեծ ցույցերն ու բախումները: Այս մասին հաղորդում է Haber7-ը:
Մեծ քանակությամբ ոստիկաններ տեղակայված են դեպի հրապարակը տանող ճանապարհին: Բանն այն է, երեկ կրկին սկսվել են բախումներ: Պատճառ է հանդիսացել 14-ամյա Բերքին Էլվանի մահը, ով 9 ամիս առաջ վիրավորվել էր Գեզի պուրակի բախումների ժամանակ և 9 ամիս գտնվում էր կոմայում: