Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնից ոչ հեռու տեղի է ունեցել ուժեղ պայթյուն։ Նախնական տեղեկություններով՝ Ֆաթըհ թաղամասում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն, որի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին հաղորդում է Zaman-ը։
Պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին չորս հարկանի շենքի առաջին հարկում։ Տուժածները մայր և որդի են։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ահաբեկչության վարկածը չի դիտարկվում։