տուն Քաղաքական Միջազգային Ստամբուլում մահացել է Գեզի պուրակում վիրավորված 6-րդ զոհը. Սկսվել են բախումներ

Ստամբուլում մահացել է Գեզի պուրակում վիրավորված 6-րդ զոհը. Սկսվել են բախումներ

106
0

85

Ստամբուլում մահացել է մի պատանի, ով վիրավորվել էր անցած տարի Գեզի պուրակի համար պայքարում: Նրա մահվան մասին տեղեկության տարածվելուց հետո սկսվել են բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, ովքեր դուրս են եկել փողոց` բողոքելու ոստիկանության ապօրինությունների հետևանքով զոհերի և տուժածների համար: Այս մասին հաղորդում է TRT-ն:

15-ամյա Բերքին Էլվանի ծնողները իրենց որդու մահվան մասին հայտնել են Twitter-ի իրենց էջում: Բերքինը կոմայի մեջ է գտնվել 9 ամիս շարունակ: Կեսօրին մոտ մարդկանց ամբոխը հավաքվել է Օքմեյանդի հիվանդանոցի մոտ: Մերձակայքով անցնող ոստիկանական ավտոբուսները քարկոծվել են, ինչին ի պատասխան վերջիններն օգտագործել են գազային նռնակներ:

Հիշեցնենք, որ Բերքինը դարձել է այդ բախումների 6-րդ զոհը: