տուն Հասարակություն Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ օրակարգում չկա․ Վարդանյան

Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ օրակարգում չկա․ Վարդանյան

208
0

Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ օրակարգում չկա, այն պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել: Այս մասին ԱԺ-ում Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նխագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Պաշտոնապես շրջանառության մեջ դրվելու համար պետք է անցնի որոշակի գործընթաց՝ կառավարություն, ՍԴ, ԱԺ, որից հետո խոսենք վավերացման մասին»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և պետք է ընթանանք այդ ճանապարհով։

«Այլ կոնվենցիաներ կան, որ վավերացվել են ՀՀ-ի կողմից, որոնք ավելի կարևոր նշանակություն կարող են ունենալ»,- նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի քննադատենք այս կամ այն փաստաթուղթը, անհրաժեշտ է այն հստակ ընթերցել, հասկանալ, թե ինչ հիմնավորումներ են դրվել դրա հիմքում։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել պատգամավորների և Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Քննարկումը փակ էր:  Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here