տուն Հասարակություն Իրավական Ստամբուլի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն ձերբակալվեց

Ստամբուլի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն ձերբակալվեց

200
0

Փետրվարի 5-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացրած «Boeing 737» ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ էր զոհվել. գրում է ermenihaber-ը:

Անատոլիայի հանրապետական գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննությունն էր սկսել: Ինքնաթիռի օդաչուն մեղադրվել է 3 մարդու մահվան պատճառ դարձած աշխատանքային անփութության մեջ: Օդաչուն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Իզմիր-Ստամբուլ չվերթը սպասարկող թուրքական «Pegasus» ընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և վթարվել՝ բաժանվելով մի քանի մասի: Ինքնաթիռում եղել է 183 մարդ, որոնցից 177-ը ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամներ: