տուն Քաղաքական Միջազգային Ստամբուլի քաղաքապետի գլխավոր թեկնածուի բանկային հաշիվները սառեցվել են

Ստամբուլի քաղաքապետի գլխավոր թեկնածուի բանկային հաշիվները սառեցվել են

131
0

beckham-pour-une-campagne-h-m

Ստամբուլի քաղաքապետի գլխավոր թեկնածու, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ներկայացնող Մուսթաֆա Սարըգյուլի բանկային հաշիվները սառեցվել են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խնայողական ավանդների ապահովագրման ֆոնդի ներկայացուցիչը։ Տեղեկանում ենք Hurriyet daily news-ից։

Ըստ վերոնշյալ ֆոնդի ներկայացուցչի՝ ընդդիմադիր քաղաքական գործչի բանկային հաշվի սառեցման պատճառը հենց Սարըգյուլի և նրա բիզնես-գործընկերների մեղքն է, քանի որ նրանք չեն կարողացել մարել դեռևս 1998 թվականին վերցրած վարկը։

Շատերը Թուրքիայում կարծում են, որ այս քայլը ևս հանդիսանում է այն գործողությունների տրամաբանական շարունակությունը, որ նախաձեռնել են թուրքական իշխանությունները կոռուպցիոն սկանդալի համատեքստում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի գործով իրականացվող գործողությունների արդյունքում առնվազն 500 ոստիկան է զրկվել իր զբաղեցրած պաշտոնից, ինչին հետևել են այսգործի քննությամբ զբաղվող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here