տուն Քաղաքական Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի

Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի

312
0

Այսօր` դեկտեմբերի 8-ին Պոլսում պատրիարքական ընտրության 2֊րդ փուլն է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի Ստամբուլում ընտրություններին հետևող թղթակիցը։

Ստամբուլի յուրաքանչյուր հայկական եկեղեցի այսօր վերածվել է ընտրտատեղամասի, որոնց կից շենքում էլ ընթանում  է ընտրությունը։ Այս պահին բավականին մարդաշատ է ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցին։ Հենց այս ընտրատեղամասում է քվեարկելու Արամ սրբազան Աթեշյանը։

Ընտրական տեղամասերը բացվել են դեկտեմբերի 8-ի առավոտյան։

Նշենք, որ նախօրեին տեղի էր ունեցել ընդհանուր կրոնական խորհրդի ժողովը, որի ժամանակ ընտրվել են պատրիարքի ընտրության ժամանակ քվեի իրավունք ունեցող հոգևոական  պատվիրակները։ Նրանք աշխարհական պատվիրակների հետ միասին կընտրեն պատրիարքին։