տուն Քաղաքական Միջազգային Ստամբուլի գլխավոր դատախազն ու նրա 5 տեղակալները պաշտոնանկ են արվել

Ստամբուլի գլխավոր դատախազն ու նրա 5 տեղակալները պաշտոնանկ են արվել

163
0

beckham-pour-une-campagne-h-m

Ստամբուլի գլխավոր դատախազն ու իր 5 տեղակալները հեռացվել են աշխատանքից։ Ինչպես գրում է Milliyet-ը, այս մասին հայտարարվել է երկրի Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդում։

Նշենք, որ հունվարի 8-ին թուրքական կառավարությունը պաշտոնանկ է արել 16 նահանգների ոստիկանապետերին, որոնց թվում են եղել Անկարայի, Անթալիայի, Իզմիրի և Դիարբեքիրի ոստիկանության պետերը։

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են այս գործի քննությամբ զբաղվող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here