տուն Քաղաքական Միջազգային Ստամբուլի բախումները չեն ազդել զբոսաշրջիկների հոսքի վրա

Ստամբուլի բախումները չեն ազդել զբոսաշրջիկների հոսքի վրա

194
0

11111111

Ստամբուլի Գեզի պուրակում տեղի ունեցած իրադարձութոյւնները չեն ազդել Թուրքիայում զբոսաշրջիկների հոսքի վրա։ Այս մասին նախօրեին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ալի Բաբաջանը։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլ կատարված այցելությունների թիվն աճել է նախորդ տարվա համեմատ։․ «Զբոսաշրջիկների թիվը, ովքեր հունիսին այցելել են Թուրքիա, մեկ տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, իսկ օգոստոսին այդ ցուցանիշը գերազանցվել է 10 տոկոսով»,- ասել է Բաբաջանը։

Հիշեցնենք, որ մայիս ամսին Գեզի պուրակի վերակառուցման դեմ պայքարողները մոտ 3 շաբաթ կազմակերպում էին բողոքի ակցիաներ, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here