տուն ժամանց Շոու-բիզ Ստալոնեն խոստովանել է, որ ատելություն է ունեցել Շվարցենեգերի նկատմամբ

Ստալոնեն խոստովանել է, որ ատելություն է ունեցել Շվարցենեգերի նկատմամբ

232
0

1328964095_2Սիլվեստեր Ստալոնեն խոստովանել է, որ 1980-ականներին «կատաղի ատելություն» էր տածում Առնոլդ Շվարցենեգերի նկատմամբ: Դերասանն այս հայտարարությունն արել է Դևիդ Լետերմանի հեռուսաշոուի ժամանակ:

Ստալոնեի խոսքերով՝ Շվարցենեգերի ներկայությունը երկրագնդի վրա արդեն իսկ ազդում էր իր նյարդերի վրա: Ըստ նրա՝ հենց առաջացած մրցակցությունն էլ ստիպել է Ստալոնեին ջանք չխնայել հաջողության հասնելու համար:

«Ժամանակի ընթացքում այդ մրցակցությունն ինձ սկսեց դուր գալ: Նա ավելի հաճախ էր ձեռքը զենք վերցնում, ես շատ մարդ էի սպանում: Հետո էլ նա էր ավելի շատ մարդ սպանում: Հետո նա սկսեց ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում նկարահանվել, և ես որոշ առումով նրանից հետ մնացի»,- ավելացրել է դերասանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here