տուն ժամանց Սվետլանա Բեգոյանն ամուսնացել է. մանրամասներ դիզայների հարսանիքից (լուսանկարներ)

Սվետլանա Բեգոյանն ամուսնացել է. մանրամասներ դիզայների հարսանիքից (լուսանկարներ)

1047
0

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դիզայներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունը:

Դիզայների ամուսինը Մելիք Սոֆոյանն է:

«Նա ինձ երբևէ հանդիպած ամենաարժանի մարդն է, ում էլ որոշեցի նվիրել իմ մեծ սերը: Մեր հարաբերություններն էլ ունեցան տրամաբանական զարգացում. նախ նշանադրվեցինք, իսկ արդեն տևական ժամանակ է, ինչ պատրաստվում էինք մեր հարսանեկան արարողությանը»,- նշում է Սվետլանան:

Սվետլանան և նրա ամուսինը չեն խուսափել ավանդական լուծումներից, չնայած դրան՝  հարսանեկան գույնի ընտրության հարցում յուրահատուկ մոտեցում են ունեցել՝ նախապատվությունը տալով դիզայների սիրելի գույնին:

Ըստ Սվետլանայի՝ թե՛ ինքը, թե՛ ամուսինը շատ են սիրում հարսանքիների անցկացման հայկական տարբերակը, հետևաբար իրենց հարսանիքը ևս այդ ձևով են կազմակերպել:

Ներկայացնում ենք  լուսանկարներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here