Նոր հավաքածուներում սպորտային կոշիկներն ավելի քիչ են. նրանց տեղը զբաղեցնում են կոպիտ բոտինկաները: Հոկտեմբեր-մայիս ամիսների համար ավելի պրակտիկ (հարմարավետ) կոշիկներ դժվար է մտածել, եթե հաշվի առնենք, որ մեր տեղանքը հարթ չէ: Dr. Martens, Bottega Veneta կամ էլ Prada-ի բարձր բոտինկաները միկրոպայուսակների հետ. ինչ էլ որ ընտրեք՝ հրաշալի է համադրել զինվորական բոտինկաները ինչ-որ կոնտրաստային-աղջկականի հետ: Դատելով Փարիզի նորաձևության շաբաթի սթրիթսթայլ տարեգրքից՝ բոտինկաները կարող եք համադրել դարսերով, ծնկից ներքև կիսաշրջազգեստներով, կիսատաբատներով, վառ վարդագույն տաբատներով:




