
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի թուրք գործող և նախկին պաշտոնյաների, ինչպես նաև բոլոր նրանց դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու են Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի ապակայունացնող գործողությունների համար՝ հայտնել է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը կդադարեցնի Թուրքիայի հետ առևտրային համաձայնության բանակցությունները։ Ապագայում սահմանափակումները կառնչվեն նաև ֆինանսական սեկտորին և ԱՄՆ մուտքի անցագրերի տրամադրմանը։
Նման միջոցառումները կազդեն նրանց վրա, ովքեր ներգրավվել են մարդու իրավունքների ոտնահարման մեջ, խոչընդոտել են հրադադարի սահմանումը, մասնակցել են փախստականների բռնի տեղահանմանը կամ հանդես են եկել Սիրիայում որպես խաղաղության, անվտանգության և կայունության սպառնալիք:
Բացի այդ, ԱՄՆ-ը 50%-ով կավելացնի պողպատի ներմուծման հարկերը և կդադարեցնի առևտրի վերաբերյալ բոլոր բանակցությունները:
«Ես լիովին պատրաստ եմ անհապաղ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրք առաջնորդները շարունակեն վտանգավոր և կործանարար այս ճանապարհը»,- շեշտել է Թրամփը: