տուն Քաղաքական Միջազգային Սպիտակ տունը զգուշացրել է Մոսկվային զերծ մնալ Ուկրաինայի դեմ սադրանքներից

Սպիտակ տունը զգուշացրել է Մոսկվային զերծ մնալ Ուկրաինայի դեմ սադրանքներից

81
0

OLYMPUS DIGITAL CAMERA

Սպիտակ տունը կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ Ուկրաինայում «սադրիչ գործողություններից»։ Այս հայտարարությունն ամերիկյան վարչակազմն արել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման մասին տեղեկությունների ֆոնին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին, որ Ուկրաինայի սահմանագծին իրականացվող զորավարժությունները կարող են լուրջ սխալ հանդիսանալ։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ խոսել է ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, ով հավաստիացրել է, որ Մոսկվան հարգելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

«Մենք կարծում ենք, որ ներկայում անհրաժեշտ է մեկ քայլ հետ կատարել և խուսափել որևէ սադրանքից» — ասել է Քերին։ Սպիտակ տունն ասել է, որ Մոսկվան պետք է խուսափի սադրիչ գործողություններից, և որ ուշադիր հետևելու է զորավարժություններին։