տուն Քաղաքական Միջազգային Սպիտակ տունը դրական է քայլ է համարում Խոդորկովսկու ազատ արձակելը

Սպիտակ տունը դրական է քայլ է համարում Խոդորկովսկու ազատ արձակելը

159
0

03cf201b5172b4f13c87dd67d00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Միխայիլ Խոդորկովսկու ազատման մասին տեղեկությունն ընկալել է որպես «դրական քայլ»։ Այս մասին ITAR-TASS գործակալությանն ասել է Օբամայի արտաքին հարցերով խորհրդական Բեն Ռոդսը։

«Իհարկե, նա ողջունել է այդ ջանքերը ոչ միայն Խոդորկովսկու գործով, այլ Ռուսաստանում մի շարք այլ գործերով։ Մենք շարունակում ենք մտահոգություն հայտնել Ռուսաստանում ընտրովի արդարադատության կիրառման կապակցությամբ»,- ասել է Ռոդսը։

Նա հույս է հայտնել, որ այս քայլը թույլ կտա շարունակել այն ջանքերը, որոնք ուղղված են ապահեվոլւ մարդկանց հավասարությունն օրենքի առաջ և խուսափել քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդման տպավորությունից։ «Ընդհանուր առմամբ, դա լավ քայլ է, և մեր նախագահն, իհարկե, ուշադրություն է դարձրել այդ հանգամանքին»,- շեշտել է Ռոդսը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here