Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնը», Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցությունների ամբողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդեմ Թուրքիայի քաղաքականության, Էրդողանի այցի և նրա ընդունելությանը Սպիտակ տանը:
«Որպես ԱՄՆ նախագահ՝ նա պարտավոր է հարգել և պաշտպանել մայրաքաղաք Վաշինգտոնում առանց վախի ազատ արտահայտվելու ամերիկացիների իրավունքը»,- ընդգծել է Արամ Համբարյանը:
«Հիասթափված եմ, որ նման գործչին, որը վերջին տարիներին բազմիցս ոտնահարել է ամերիկյան արժեքները և շահերը, ու պատասխանատու է ամերիկացիներին ծեծի ենթարկելու համար հենց ամերիկյան հողի վրա, արժանացնում են կարմիր գորգին Սպիտակ տանը»,- ասել է հունական Hellenic American Leadership Council (HALC) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդոսը:
Քրդական «Հանուն Ռոջեմի արտակարգ հանձնախմբի» ղեկավար Օսլեմ Գոնարը ևս դատապարտել է Էրդողանի այցը Վաշինգտոն և Սպիտակ տանը նրան պատվով ընդունելու փաստը: