Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին հուլիսի 6-ին իր ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին ՝ նշելով, որ այն վանդալիզմի զոհ է դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան պաշտոնական կայքը վկայում է, որ նա խոսել է երկրում ցուցարարների կողմից հուշարձանների ոչնչացման հետևանքների մասին: Խոսնակը նշել է՝ թվում է, թե պատմության վերաբերյալ զրոյական պատկերացում կա, երբ նրանք պղծում են Մաթիաս Բոլդվինի և Ջոն Ուիթիերի ու Ուլիսես Ս. Գրանտի արձանը:
«Թվում է, որ հասկանալու և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվել», — ասել է խոսնակը ՝ ակնհայտորեն անդրադառնալով վերջերս Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծմանը:
Հուշարձանը անցյալ ամիս սոցիալական արդարության բողոքների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել՝ այնտեղ գտնվող այլ հուշարձանների հետ միասին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ կարող ենք ականատես լինել, որ այս հայտարարության մեջ կան առաջին քայլերը ` Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում