ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում հայտնվել է մի պահանջագիր, որի կազմողները ցանկանում են պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ։ Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել Յանուկովիչի կողմից եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու կապակցությամբ։
«Մենք կարող ենք չհամաձայնել Վիկտոր Յանուկովիչի և նրա կառավարության՝ արևմտյան քաղաքակրթության հետ մերձենալուց հրաժարվելու հետ»,- գրված է պահանջագրում։ Առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել նաև կառավարության անդամների դեմ, այդ թվում՝ արգելել նրանց մուտքը ԱՄՆ և ԵՄ, ինչպես նաև սառեցնել նրանց հաշվեհամարները։
Այս պահանջագիրը կարող է քննարկվել, եթե 30 օրվա ընթացքում հավաքի 100 հազար ստորագրություն ։