The Washington Post-ը գրում է, որ Սպիտակ տան ծառայողը հեռացվել է աշխատանքից Twitter-ի իր էջում ԱՄՆ նախագահի հասցեին անհարգալից գրառման համար։
Ավագ մասնագետ Ջոֆի Ջոզեֆը այլ անունով Օբամայի, Սպիտակ տան քաղաքականության վերաբերյալ քննադատական հրապարակումներ է տեղադրել սոցիալական ցանցում։ Այս հրապարակումները նա արել է վերջին երկու տարվա ընթացքում։ Սպիտակ տանն իմացել են այս էջի մասին, քանի որ գրառվել են Սպիտակ տան ներսում հայտնի տեղեկություններ, և փորձ են արել գտնել «ներքին» բլոգերին։ Այս պահին էջը ջնջված է։