տուն Uncategorized Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին «ԶԻԼ-130»-ը կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. ԱԻՆ

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին «ԶԻԼ-130»-ը կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. ԱԻՆ

198
0

Նոյեմբերի 24-ին` ժամը 05:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ա.) կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: