տուն Քաղաքական Միջազգային Սպիտակուցային սննդակարգից օգտվող մարդիկ 4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով

Սպիտակուցային սննդակարգից օգտվող մարդիկ 4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով

126
0

produkti-soderzhashie-belok

Բոլոր այն մարդիկ, ովքեր օգտվում են սպիտակուցներով հարուստ սննդակարգից, չորս անգամ ավելի հաճախ են մահանում քաղցկեղից։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։ Համաձայն ամերիկյան գիտնականների կողմից անցկացված հետազոտության՝ սպիտակուցային սննդակարգի սիրահար մարդկանց մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը նույնպիսին է, ինչպես օրը 20 գլանակ սիգարետ ծխող մարդկանց մոտ։

«Մենք անհերքելի ապացույցներ ենք ներկայացրել, որ սպիտակուցային սննդակարգը, հատկապես եթե այն հարուստ է կենդանական ծագման սպիտակուցներով, նույնպիսի բացասական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, ինչպիսին ծխողների մոտ է», — ասել է գիտնականներից մեկը՝ Վալտեր Լոնգոն։