տուն Լուրեր Սպիտակի երկրաշարժին ընդառաջ՝ ԱԻՆ-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով

Սպիտակի երկրաշարժին ընդառաջ՝ ԱԻՆ-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով

117
0

www

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ,  գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին ընդառաջ՝ դեկտեմբերի 3-4-ը կանցկացվի «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին կմասնակցեն ինչպես ՀՀ մի շարք գերատեսչությունների, այնպես էլ արտերկրից ժամանած միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով Սպիտակի երկրաշարժին՝ նա նշել է, որ երբ 1988 թվականին Հայաստանի հյուսիսն ամբողջությամբ ավերվել էր և միայն երեք օր անց արտասահմանից օգնություն եկավ, և առաջին անգամ խորհրդային երկաթե վարագույրը բարձրացավ:

Ընդհանուր առմամբ երկրաշարժից տուժածներին օգնություն փոխանցեցին շուրջ 137 երկրից, արտասահմանի առջև դռները բացվեցին. «Երկրաշարժից 25 տարի անց այսօր արդեն ունենք արտակարգ իրավիճակների նախարարություն, աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարություն: Մեր բազմաթիվ հրշեջներ այսօր ուսուցում են անցել, ընդհանուր առմամբ ունենք 3 հազարից ավելի հրշեջ փրկարար»:

Բանախոսը նշել է, որ միջոցառումը ևս մեկ ազդակ կդառնա հանրային իրազեկման ոլորտում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here