Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է սա գրել «Ֆեյսբուքում»: «Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն:
Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, #կրեքդիմակ, #փրկեքկյանքեր»»,- տեղեկացնում է մարզպետը: