տուն Լուրեր Սպեցնազն ու ընդդիմությունը հանդիպել են Գերագույն Ռադայի մոտ

Սպեցնազն ու ընդդիմությունը հանդիպել են Գերագույն Ռադայի մոտ

221
0

92

Կիևում ընդդիմության ակցիայի մասնակիցների մեծամասնությունը հանգրվանեց ՈւկրաինայիԳերագույն Ռադայի պարիսպների մոտ: Ավանդական «ՓառքՈւկրաինային, փառքհերոսներին», «Կառավարությանը հրաժարական» և այլ կարգախոսներին զուգահեռ, ակցիայի մասնակիցները հնչեցնումէին նաև «Կիև ոտքի կանգնիր, մարդկանց պաշտպանիր» կարգախոսը:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հանրահավաքի մասնակիցների միայն աննշան մասն է մնացել նախարարների կաբինետ տանող մուտքերի հատվածներում, հիմնականում ցուցարարները հավաքվել են Ուկրաինայի կառվարոթյան շենք մտնող գլխավոր մուտքի մոտ:

Խորհրդարանի հարևան այգուց դեպի ցուցարարները սկսեցին շարժվել ոստիկանության աշխատակիցներն ու «Բերկուտի» հատուկջոկատայիները: Շուրջ 30 ոստիկաններ շարժվեցին դեպի կառավարության շենք և մոտ 200 հատուկ ջոկատայիններ դեպի Գերագույն Ռադա:

Ուկրաինական ոստիկանությունն առաջարկում ՝ հասարակական կազմակերպություններին ստեղծել միասնական պահակախումբ ՝սադրանքներից խուափելու համար ՆԳՆ ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում հասարակական կարգը պահպանելու , ինչպես նաև պետական հաստատությունների բնականոն աշխատանքն ապահովելու և պաշտոնյաների հասանելիությունն ապահովելու համար: Ցուցարարներին օրինապահները կոչ են անում չտրվել սադրանքներին և պահպանել կարգ ու կանոնը: Ներկա պահին Կիևի կենտրոնում հանգիստ իրադարություն է, որևէ բախումցուցարարների և ոստիկանների միջև չկա:

Այս ընթացքում սակայն, ինչպես հայտնել են «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայից, ռուս տուրիստները չեն հրաժարվում դեպիՈւկրաինա ամանորյա զբոսանքներից: Ասոցիացիայում կարծում են, որ տուրիստները հույս ունեն, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքումԿիևում իրավիճակը կկայունանա:

Դեկտեմբերի 3-ին հնարավոր է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան քննարկի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Նիկոլայ Ազարովի կաբինետի իրավասությունների դադարեցման մասին օրինագիծը պատրաստվում են քննարկաման դնել բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները: Անցած գիշերԿիևում ձերբակալվել է 9 հոգի, որոնք կասկածվում են նախագահի աշխատակազմի շենքի մոտ անկարգություններ կազմակերպելու մեջ:

Հաղորդում է vesti.ru-ն:

http://www.vesti.ru/only_video.html?vid=558650

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here