տուն Սպորտ Սպարտակում Մխիթարյանին պատրաստ են եղել վճարել ցանկացած աշխատավարձ. Լովչև

Սպարտակում Մխիթարյանին պատրաստ են եղել վճարել ցանկացած աշխատավարձ. Լովչև

175
0

294526_heroa

Sovsport պարբերականի վերլուծաբան Եվգենի Լովչևը «Ֆուտբոլի ժամ» հեռուստահաղորդման եթերում ասել է, որ Մոսկվայի «Սպարտակը» փորձել է հրավիրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով այժմ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:

««Սպարտակի» ղեկավարներից մեկը Մխիթարյանին տվել է սպիտակ թուղթ և ասել է, գրի ցանկացած թիվ, որն ուզում ես ստանալ: Ի պատասխան, նա ասել է, որ ցանկանում է խաղալ այնտեղ, որտեղ պրոֆեսիոնալ ֆուտբոլ է: Սա ասում եմ սկզբնաղբյուրից», — ասել է Լովչևը: Կայքը հիշեցնում է, որ Մխիթարյանն այս ամռանը 27,5 մլն եվրոյով Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել է Գերմանիա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here